Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 
  • Մնաց ութ հավաքական

    Մնաց ութ հավաքական

    04.07.2013| 11:35
    Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) ավարտվեցին մեկ ութերորդը կազմած հանդիպումները: Եղան բավական դիտարժան խաղեր: Նույնիսկ` անակնկալ ավարտով:
  • «Շիրակը» սկսեց հաղթանակով

    «Շիրակը» սկսեց հաղթանակով

    02.07.2013| 22:48
    Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. մրցաշարում հաղթական մեկնարկեց Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Ճիշտ է, սա ընդամենը որակավորման առաջին փուլի խաղ էր, սակայն բոլոր դեպքերում հաղթանակը հաճելի իրողություն է: Գյումրեցիները երեք անպատասխան գնդակ են ուղարկել Սան Մարինոն ներկայացնող «Տրե Պենե» ակումբի դարպասը, երեք գոլն էլ Ֆոպանա Բեկոյի ակտիվում է:
  • Play-off-ը` գործողության մեջ

    Play-off-ը` գործողության մեջ

    02.07.2013| 22:46
    Այսօր տրվեց Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության (U-20) play-off-յան խաղափուլի մեկնարկը: Մեկ ութերորդում օրվա հանդիպումները չորսն էին, արդեն ավարտվել է երկուսը: 3:1 հաշվով առավելության հասնելով Հունաստանի հավաքականի նկատմամբ` Ուզբեկստանի ընտրանին դուրս եկավ մեկ քառորդ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կլինի Նիգերիա-Ուրուգվայ դիմակայության հաղթողը: Հատկանշական է, որ խաղում արձանագրված չորս գոլից երեքն եղել է տասնմեկմետրանոցների հետեւանք:
  • Բրազիլացիներն ավելի  «արյուն» չուզեցին

    Բրազիլացիներն ավելի «արյուն» չուզեցին

    02.07.2013| 12:03
    Բրազիլիայում ավարտվեց ֆուտբոլի Համադաշնությունների գավաթի հերթական խաղարկությունը: Ավարտվեց տանտերերի փայլուն հաղթանակով: Եզրափակիչում նրանց առջև ընկրկեցին աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները: Նման խաղի համար 3:0-ն, ինչ խոսք, ոչ այնքան տպավորիչ, որքան չափազանց տպավորիչ հաշիվ է, սակայն հեռագնա հետևությունների համար դեռևս ոչ բավարար հիմք:
  • Մտան play-off-ի փուլ

    Մտան play-off-ի փուլ

    30.06.2013| 17:17
    Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) ավարտվեցին խմբային հանդիպումները: Հայտնի են ոչ միայն play-off դուրս եկած հավաքականները, այլեւ թե ով ում հետ է մրցելու մեկ ութերորդում: Սակայն մինչեւ զույգերին ներկայացնելը, ասենք` թող ոչ ոք զարմանալի ոչինչ չտեսնի նրանում, որ այդ զույգերի մեջ կան թիմեր, որոնք այնքան էլ ֆուտբոլային երկիր չեն ներկայացնում:
  • Հենրիխի խաղը ավելին արժե

    Հենրիխի խաղը ավելին արժե

    29.06.2013| 22:05
    Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Լիվերպուլի» կազմում, թեև համացանցում մեր հայրենակցի մասին ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը դեռևս չեն հստակվում, իսկ որոշ աղբյուրներ նշում են նաև գերմանական «Բորուսիայի» անունը:
  • Տխուր «ՈՒիմբլդոն»

    Տխուր «ՈՒիմբլդոն»

    28.06.2013| 12:39
    Զարմանալիորեն, անակնկալներով առատ են ստացվում ՈՒիմբլդոնի այս տարվա մրցաշարի հանդիպումները: Վնասվածքների պատճառով մրցելույթներն արդեն իսկ ընդհատել են Ազարենկան, Շվեդովան, Չիլիչը, Դարսիսը, Ցոնգան, Շտեպանեկը, Իզները: Արդեն իսկ խոսակցություններ են պտտվում, որ մրցաշարի կազմակերպիչները լուրջ խնդիրներ ունեն կորտերը տեխնիկական պատշաճ վիճակի բերելու հարցում:
  • Ժամանակն է ավելի լուրջ բաների

    Ժամանակն է ավելի լուրջ բաների

    28.06.2013| 12:38
    Աշխարհահռչակ ռուս ձողացատկորդ Ելենա Իսինբաևան հայտարարել է, որ 2013-ի աշխարհի առաջնությունից հետո, որը կայանալու է Մոսկվայում, դադար կվերցնի, քանի որ մտադիր է ընտանիք կազմել, երեխա ունենալ: «Ես շատ եմ մտածում այդ մասին: Դադարն ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Իհարկե, իմ գլխում Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերն են: Հրաշալի կլիներ այնտեղ ևս մեկ օլիմպիական մեդալ նվաճել»,- ասել է մարզուհին:
  • Ապրենք լավի  ակնկալիքով

    Ապրենք լավի ակնկալիքով

    28.06.2013| 12:35
    Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 21-ից գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ Հանքավանում մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու Հայաստանի տասնինը տարեկանների ֆուտբոլի պատանեկան ընտրանին, ու որ այդ ծրագրի շրջանակներում նախատեսված էր նաև երկու ստուգողական հանդիպում: Հանդիպումները կայացել են, երկուսում էլ պատանեկանը պարտություն է կրել. առաջինում 0։2 հաշվով զիջել է «Գանձասարին», երկրորդում` «Արարատին» (1։2):
  • Ըմբիշների լավ մրցելույթը

    Ըմբիշների լավ մրցելույթը

    28.06.2013| 12:33
    Չեռնոգորիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում լավ մասնակցություն են ունեցել մեր մարզիկները: Ազատոճայիններ, 50 կգ քաշային Վահե Մատինյանի ու 69 կգ քաշային Տիգրան Մնացականյանի նվաճած արծաթե մեդալների մասին արդեն տեղեկացրել ենք: